11 դեկտեմբերի 2008 - 15:09 AMT
ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի գլխավոր հարցը «Արեւելյան գործընկերության » ծրագիրն է
ԵՄ-ի առաջնորդները հավաքվում են այս տարվա վերջին գագաթնաժողովին: Գագաթնաժողովի գլխավոր հարցը «Արեւելյան գործընկերության » ծրագիրն է` Անդրկովկասի երկրների, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի մասնակցությամբ առանց Ռուսաստանի: Կարծես, Եվրամիությունը փորձում է Ռուսաստանի սահմանների մոտ իր ազդեցության ոլորտը ստեղծել, չընդլայնվելով դեպի արեւելք:

Դեկտեմբերի 11-12 կայանալիք հանդիպման համար Եվրահանձնաժողովիը պատրաստաել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: Փաստաթղթի էությունն այն է, որ ԵՄ-ն առավել սերտ համագործակցություն կհաստատի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորոտում: Ենթադրվում է, որ ծրագրին կարող է միանալ Բելառուսը, եթե Ա.Լուկաշենկոն ընդունի Արեւմուտքի պահանջները բելառուսական հանրության ժողովրդավարացման վերաբերյալ:

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, Արեւելյան գործընկերության ծրագիրը, որը չի նախատեսում անդամակցություն ԵՄ-ին, ուղղված է «քաղաքական գործակցության մակարդակի բարձրացման, ԵՄ-ի տնտեսությանն ինտեգրման, էներգետիկ անվտանգության հզորացման եւ ֆինանասական օգնության ավելացմանը»: Նա ասել է, որ այս նախագիծը «ուղղված չէ Ռուսաստանի դեմ եւ չի հակասում ՌԴ շահերին»,-գրում է Պրավդա.ռու-ն: