Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 200-ի է մոտեցել

Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 200-ի է մոտեցել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից Իտալիայում մոտ 197 մարդ է մահացել, վիրուսով ամբողջ երկրում վարակվել է մոտ 4636 մարդ, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելլին, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով՝ վիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոմբարդիայում (2612 վարակակիր), ընդհանուր առմամաբ՝ երկրի 21 շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվել:

Բորելլին նշել է, որ վիրուսից բուժվել է 523 մարդ:

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մինչև մարտի 15-ը փակ են բոլոր ուսումնական հաստատությունները:

ԱՀԿ տվյալներով` Իտալիան այժմ համարվում է համաճարակի տեսանկյունից ոչ ապահով երկիր՝ Հրվ. Կորեայի և Իրանի հետ միասին:

Մարտի 3-ին Ryanair բյուջետային ավիաընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները՝ մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Մի շարք քաղաքացիներ հայտնել են, որ մարտին որոշ թռիչքների չեղարկման մասին նամակներ են ստացել ավիաընկերությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---