Վերաքննիչը մերժել է Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչը մերժել է Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին ասել է նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։

Վահագն Վերմիշյանից բացի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամսով։

ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը, մինչդեռ փաստաբանն ասել է, որ նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ՝ Վերմիշյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինաշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1,000,000-2,500,000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019-ին նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2,379,950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և մոտ 2,300,000 դրամին համարժեք շինանյութ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---