Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը

Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը

PanARMENIAN.Net - Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակից թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը:

Ներկայացվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության մարտի 6-ի ամփոփ տեղեկանքները` Արցախի նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Համապետական ընտրությունների քվեարկության օրը` մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Նախագահի 14 թեկնածու կա։ Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---