ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել են

ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել են

PanARMENIAN.Net - ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել են՝ սա ամենամեծ անկումն է վերջին մոտ 30 տարում:

Հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկումը՝ փորձագետները գների աճի հեռանկար չեն տեսնում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել է 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ, գրում է Forbes-ը՝ Bloomberg-ին հղումով:

Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն՝ չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզել են գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները:

Բանակացությունների ձախողումից արդեն մի քանի ժամ անց Սաուդյան Արաբիան, որն ՕՊԵԿ փաստացի առաջատարն է, գնային պատերազմ է սկսել՝ նվազեցնելով իր նավթի գինը Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից գնորդների համար վերջին 20 տարում առավելագույն չափով:

Միաժամանակ Էր Ռիադը շուկայի որոշ անդամներին ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ավելացնել նավթի արդյունահանումը մինչև ռեկորդային ցուցանիշ՝ 12 մլն բարել 24 ժամում:

Մարտ ամսին Սաուդյան Արաբիան արդյունահանում է օրական 9,7 մլն բարել նավթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---