Փաշինյանը՝ ծեծված աղջկա մասին. Նա զոհն է մտայնության, թե բռնությունը կարող է որևէ արդարացում ունենալ

Փաշինյանը՝ ծեծված աղջկա մասին. Նա զոհն է մտայնության, թե բռնությունը կարող է որևէ արդարացում ունենալ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշեկով, որ նա նաև զոհն է նաև այն մտայնության, թե բռնությունը կարող է ունենալ որևէ արդարացում:

«Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,- ասվում է գրառման մեջ:

Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից, աղջիկն արդեն սկսել է շնչել ինքնուրույն, արհեստական շնչառության սարքը հանվել է։ Նրա վիճակը շարունակում է ծանր մնա, երեխան դեռ անգիտակից է։

Մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին շտապօգնությունն ահազանգ էր ստացել, որ Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց ծեծած 28-ամյա տղամարդը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---