ՀՀ-ում առաջին անգամ կատարվող սրտի վիրահատությունը հաջող է անցել. Երեխայի վիճակը կայուն է

ՀՀ-ում առաջին անգամ կատարվող սրտի վիրահատությունը հաջող է անցել. Երեխայի վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 4-ամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, բարեհաջող է ավարտվել՝ շնորհիվ վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բուժանձնակազմի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ՀՀ-ում մոտ երկու օրում հավաքվել էր երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000, մնացած $30,000-ը նախարարի հրամանով տրվել էր պետական բյուջեից:

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները»,- գրել է Թորոսյանը։

Նշվում է, որ արհեստական ձախ փորոքի վիրահատություն ՀՀ-ում առաջին անգամ է կատարվել, այն տևել է ամբողջ գիշեր, երեխայի վիճակը կայուն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---