Իտալիան 1-ին տեղում է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Իտալիան 1-ին տեղում  է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

PanARMENIAN.Net - Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն այդ երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել, գրում է ՌԲԿ-ն:

Մահացությամբ երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է վարակման 472 դեպք, սակայն մահացել է արդեն 19 մարդ (4,03%): Չինաստանը մահացության մակարդակով 3-րդն է (3,83%), իսկ Իրանը՝ 4-րդը (2,96%):

Կորոնավիրուսի ամենաշատ տարածվածության երկրներից մահացության ամենացածր ցուցանիշը Հարավային Կորեայում է՝ այնտեղ մահանում է վարակվածների 0,68%-ը: Ընդ որում, Հարավային Կորեան վարակվածների քանակով առաջին տեղում է աշխարհում՝ բնակչության յուրաքանչյուր 1 մլն-ին բաժին է ընկնում 142,100 հաստատված դեպք:

Իտալիայի 14 նահանգ կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է, այդ թվում՝ Լոմբարդիան, Ռիմինին, Մոդենան, Նովարան և մյուսները: Այդ շրջանները փակ կլինեն մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը: Բացի այդ, 14 շրջանում փակ կլինեն դպրոցները, թանգարանները, մարզասրահները, ինչպես նաև կդադարեցվեն կրոնական արարողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---