ՌԴ-ում դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են նավթի գնի անկման ֆոնին 9 մարտի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գների 30%-ից ավելի անկման ֆոնին Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու փոխարժեքը։ Դոլարի փոխարժեքը միջազգային արժութային շուկայում բարձրացել է 68-ից մինչև 72 ռուբլի, եվրոյինը՝ 77-ից՝ 82 ռուբլի, փոխանցում է ՌԲԿ-ն: Bloomberg-ի տվյալներով՝ դոլարը վաճառվում է 72,4 ռուբլիով, եվրոն աճել է մինչև 82,37: Մարտի 9-ի դրությամբ, Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար արժե $35: Նախորդ գործարքների ավարտին Brent-ի մեկ բարելն արժեցել է $46: Վերջին անգամ նավթն այսքան էժան է եղել 2016-ի հունվարին: Ըստ կանխատեսումների՝ մեկ բարելի համար Brent-ի գինը կարող է իջնել մինչև $20: ՌԴ-ի Կենտրոնական բանկի ռիսկային սցենարի համաձայն, եթե 1 բարել նավթի գինը նվազի $25–35, ապա 2020-22-ին Ռուսաստանի տնտեսությությունն անկում կգրանցի, ընթացիկ տարում ՀՆԱ-ն կնվազի 1,5-2%: Ըստ ՀՀ կենտրանական բանկի՝ դոլարը մարտի 9-ի դրությամբ ՀՀ-ում արժե 479 դրամ 82 լումա է (աճել է 22 լումայով), իսկ եվրոն՝ 541 դրամ 96 լումա (աճել է մոտ 6 լումայով): ԿԲ-ի տվյալով՝ մեկ ռուբլու արժեքը մոտ 7 դրամ է (նվազել է 0.22 լումայով): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |