Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի՝ մեկ օրում 49 մարդ է մահացել: Այդ մասին մարտի 8-ին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարությունը: Սա փետրվարից ի վեր, երբ գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, մահացության ռեկորդային բարձր ցուցանիշ է, գրում է Deutsche Welle-ն:

Կորոնավիրուսով վարակվածների քանակն Իրանում հասել է 6566-ի: Չինաստանից և Հարավային Կորեայից հետո Իրանը կորոնավիրուսից առավել տուժած երկրներից է:

Համաճարակն Իրանում արդեն 31 նահանգում է գրանցվել: Ամբողջ երկրում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air իրանական ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին:

Ընթերցեք նաև. Իտալիան 1-ին տեղում է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---