ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է նախախաղային ձեռքսեղմումներից

ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է նախախաղային ձեռքսեղմումներից

PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի անցկացրած խաղերի ընթացքում կորոնավիրուսի փատճառով ֆուտբոլիստներն այլևս խաղից առաջ չեն սեղմի մրցակիցների և մրցավարների ձեռքը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով, կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով:

Չինաստանից մեկնարկած վարակի հազարավոր դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավելի երկրում: Եվրոպայում վարակի օջախ է համարվում Իտալիան, վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեցարիայում և այլուր: Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով Իտալիայի Ա Սերայում մի քանի խաղ էր հետաձգվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---