Չինացի 10 միլիարդատիրոջ կարողությունը մեկ շաբաթում աճել է մոտ $14,5 մլրդ-ով

Չինացի 10 միլիարդատիրոջ կարողությունը մեկ շաբաթում աճել է մոտ $14,5 մլրդ-ով

PanARMENIAN.Net - Մինչ արևմտյան ֆոնդային բորսաներում անկում է գրանցվում կորոնավիրուսի պատճառով, չինական ընկերությունների բաժնետոսմերը կայուն են, մի մասինը նույնիսկ աճում են: Մեկ շաբաթում Չինաստանի 10 միլիարդատիրոջ կարողությունն աճել է գրեթե $14,5 մլրդ-ով: Ընդ որում՝ կեսից ավելին կապ ունեն առողջապահության հետ, գրում է Forbes-ը:

Ամենից շատ աճել է Չժուն Հուեյձյուանի կարողությունը, որը ղեկավարում է դեղի արտադրության չինական Hansoh Pharmaceutical-ը: Մարտի 6-ին սակարկությունների ավարտին նրա կարողությունը գնահատվել է 16,6 մլրդ՝ $2,2 մլրդ-ով կամ 16%-ով ավելի, քան մարտի 2-6-ը: 59-ամյա ձեռնարկատիրուհին և նրա դուստրն ընկերության 75%-ի սեփականատերերն են, որոնք դեղամիջոցներ են արտադրում վարակների, շաքարախտի և օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Ձեռնարկությունը սակարկվում է Հոնկոնգի ֆոնդային բորսայում:

Ամուսնու հետ միասին Չժունը կազմում է Չինաստանի ամենահարուստ ընտանիքը: Նրա ամուսինը՝ Սուն Պյոյանը, մարտի սկզբից ավելացրել է իր կարողությունը $1,3 մլրդ-ից մինչև $13,6 մլրդ:

Լի Սիտինը, որը հիվանդանոցների համար սարքավորումների գլխավոր մատակարար Mindray Medical International-ը համահիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, ավելացրել է իր կապիտալը $1,3 մլրդ-ով կամ 11%-ով՝ հասցնելով այն $13,2 մլրդ-ի: Մինչև 2020-ի հունվարը նա 30 տարի գլխավորել է դեղագործական Jiangsu Hengrui ընկերությունը, որը ցավազրկողներ ու հակաբիոտիկներ է արտադրում: Ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 10%-ով:

Չինաստանի ամենահարուստ մարդու՝ Tencent-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մա Հուատենի (հայտնի նաև որպես Պոնի Մա) կարողությունը գնահատվում է $44,5 մլրդ, ինչը $1,1 մլրդ-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Որքան շատ մարդ է տանը մնում Չինաստանում համաճարակի պատճառով, այնքան աճում է Tencent-ի խաղերի, երաժշտության և այլ ժամանցային ծառայությունների պահանջարկը: Հարստացել են նաև Լի Յունհաոն, Ցին Ինլինն ու այլոք:

Չինաստանում, որտեղ վարակման 81,000 և մահվան 3000 դեպք է գրանցվել, CSI 300 ինդեքսը, որտեղ ներառված են նաև Շանհայի և Շենժենի ֆոնդային բորսաների խոշորագույն ընկերությունները, մարտի 6-ի երեկոյան աճել են 5%-ով փետրվարի 28-ի սակարակությունների փակման համեմատ:

Photo. AP/TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---