Չինաստանում 100-ամյա ծերունին բուժվել է կորոնավիրուսից

Չինաստանում 100-ամյա ծերունին բուժվել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Չինական Հուբեյ նահանգի 100-ամյա բնակիչը բուժվել է կորոնավիրուսից: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ նա ամենատարեց պացիենտն է, որն ապաքինվել է Covid-19 վիրուսից: Նրան դուրս են գրել՝ Ուհանում 13 օր բուժվելուց հետո:

Մինչդեռ ծերունին ունի զուգորդվող բարդ հիվանդություններ՝ Ալցհեյմերի հիվանդություն, հիպերտոնիա և սրտի անբավարարություն, գրում է Esquire-ը:

Հիվանդի ծանր վիճակի մասով բժիշկները հատուկ խորհրդակցություններ են անցկացրել: Արդյունքում նրան բուժում էին նշանակել հակավիրուսային դեղամիջոցների, ավանդական չինական բժշկության և արյան փոխներարկման կիրառմամբ:

Մարտի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քաղակը հասել է 110, 041-ի, մահացել է 3825 մարդ, ապաքինվել է՝ 62,000-ը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը տարածվել է արդեն 101 երկրում: Մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է՝ մահացել է հիվանդներից յուրաքանչյուր 20-րդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---