SIPRI. 2015-19-ին ՀՀ-ն և Ադրբեջանը հրթիռներ են ներկրել, որոնք կարող են թիրախներ խոցել միմյանց տարածքում

SIPRI. 2015-19-ին ՀՀ-ն և Ադրբեջանը հրթիռներ են ներկրել, որոնք կարող են թիրախներ խոցել միմյանց տարածքում

PanARMENIAN.Net - Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանն ու Ադրբեջանն ավելացրել են իրենց ռազմական ներուժը սպառազինությունների, այդ թվում՝ միմյանց տարածքում թիրախներ խոցելու ունակ հրթիռների ներկրմամբ:

Զեկույցում նշվում է, որ 2015-2019թթ. «կրկին զինված բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև»:

«Վերջին 5 տարում Հայաստանը զենքը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է ներկրել: Իսկ Ադրբեջանը զենքի 60%-ը ներմուծել է Իսրայելից, 31%-ը՝ ՌԴ-ից»,- ասվում է զեկույցում:

2015-2019թթ. սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը, 2010-2014թթ. համեմատ, աճել է 5.5%-ով:

2015-2019թթ. զենքի խոշորագույն արտահանողներն են եղել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Ըստ նոր տվյալների՝ սպառազինության առաքումը Մերձավոր Արևելք ավելացել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---