Ամբողջ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով կարանտին է

Ամբողջ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով կարանտին է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է սահմանվել: Այդ երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կարգադրել է ընդլյանել կարանտինային միջոցառումները՝ ներառյալ հանրային ժողովներն ու մարզական միջոցառումները: Փակ են նաև երկրի բոլոր ուս.հաստատությունները, գրում է BBC-ն:

Մինչ այս կարանտինը գործում էր միայն Իտալիայի հյուսիսում:

Իտալիայում 9172 մարդ է վարակված, իսկ մահացու դեպքերը հասել են 463-ի: Վարակվածների թվով այդ երկիրն առաջ է անցել Հարավային Կորեայից, որտեղ հիվանդների ընդհանուր քանակը 7478 է:

Իսրայելը, իր հերթին, պարտադիր 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանողների համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Պահանջը տարածվում է նաև Իսրայելի քաղաքացիների վրա, որոնք արտերկրում են բնակվում՝ նրանք մոտ 268,000-ն են:

Մարտի 10-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---