Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակազմը բողոքում է դեսպանի անհարիր վարքից

PanARMENIAN.Net - Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակիցները չափազանց մտահոգված են Հայաստանում Սիրիայի դեսպան Աբդուլլահ Համիդ Սալումի անհարիր վարքով: Այդ մասին Pan.ARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը: «Այս տարվա օգոստոսից, երբ Աբդուլլահ Համիդ Սալումը ստանձնեց Հայաստանում Սիրիայի դեսպանի պաշտոնը, դեսպանատան աշխատակիցները դարձան առօրյա աշխատանքում բացասական փոփոխությունների, մասնավորապես, սեռական ոտնձգությունների, աշխատանքից չհիմնավորված ազատման, նվաստացումների ականատեսները»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դեսպանատան աշխատակիցները դեռեւս սեպտեմբերին դիմել էին Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ այդ հացին լուծում տալու ակնկալիքով: Հայաստանի ԱԳ նախարարություն հղած նամակում, մասնավորապես, ասվում է. «Երբ մենք աշխատանքի ընդունվեցինք ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն, մենք կարծում էինք, որ աշխատելու ենք լուրջ դիվանագետների հետ: Սակայն այդպես էր նոր դեսպանի նշանակումից հետո միայն 20 օրվա ընթացքում: Մինչ այդ մթնոլորտը դեսպանատանը համերաշխ էր ու հանդարտ: Դիվանագետները շատ լավ էին վերաբերվում դեսպանության աշխատակիցներին: Սակայն Աբդուլլահ Համիդ Սալումի Երեւան ժամանելուց 20 օր անց, նոր դեսպանը աշխատանքից ազատեց իր տանը կերակուր պատրաստող կնոջը: Դեսպանը հաղորդեց, որ կինն ազատվել է սեփական ցանկությամբ: Ինչպես հավաստիացնում էր պարոն դեսպանը, տարաձայնությունների պատճառ հանդիսացավ այն, որ կինը չէր հասկանում արաբերեն, սակայն այդ հանգամանքը պատճառ չէր կարող լինել, քանի որ դեսպանության շատ աշխատակիցներ արաբերենին չեն տիրապետում: Դա երբեք խնդիր չի եղել»,-ասվում է ՀՀ արտգործնախարարին ուղղված դեսպանատան աշխատակիցների նամակում:



Ինչպես ասել են դեսպանատանը, մինչ այժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, նույնիսկ այն բանից հետո, երբ դեսպանատան անձնակազմը դիմեց Սիրիայի ԱԳՆ, հաղորդելով դեսպանատանը տիրող ծանր մթնոլորտի մասին: «Իրավիճակը դեսպանատանը գնալով շիկանում է: Հայազգի աշխատակիցները վախենում են կորցնել աշխատանքը եւ արաբերեն են սովորում, այն բանից հետո, երբ դեսպանը հայտարարեց, թե դեսպանատանը աշխատաելու են միայն սիրիացիներ: Դեսպանատան հայազգի աշխատակիցները ենթարկվում են սեքսուալ ոտնձգությունների, ազգային խտրականության եւ անհարգալից վերաբերմունքի: Մենք խնդրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ խնդրի լուծման համար: Հակառակ դեպքում մենք ինքներս կոնկրետ քայլեր կձեռնարկենք»,-ասվում է Սիրիայի դեսպանատան աշխատակիցների նամակում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---