Նավթի գներն աճել են գրեթե 4%-ով, 1991-ից ի վեր ամենամեծ անկումից հետո

Նավթի գներն աճել են գրեթե 4%-ով, 1991-ից ի վեր ամենամեծ անկումից հետո

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին նավթի գներն աճել են ավելի քան $1-ով առաջատար արտադրողներ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև գնային պատերազմից հետո: Դա ամենամեծ գնանկումն էր 1991-ից ի վեր, երբ Պարսից ծովում պատերազմ էր ընթանում, տեղեկացնում է Reuters-ը:

ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել էին՝ սա ամենամեծ անկումն է վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել է 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ:

Փորձագետները, սակայն, մեծ հույսեր չեն կապում գների արագ վերականգնման հետ, քանի որ պահանջարկը նվազում է կորոնավիրուսի պատճառով:

Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն՝ չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզել էին գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---