Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 291-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 291-ի

PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 10-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 291-ի, վարակվել է ավելի քան 8000 մարդ, տեղեկացնում է Reuters-ը:

Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ 24 ժամում նոր դեպքերի թիվը 881 է, իսկ վարակվածների ընդհանուր թիվը՝ 8042:

Համաճարակն Իրանում արդեն 31 նահանգում է գրանցվել: Ամբողջ երկրում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air իրանական ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---