Վրաստանում արդեն կորոնավիրուսով 23 վարակված կա. Մեկը երեխա է11 մարտի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Այդ տվյալները հրապարակվել են երկրի Կառավարության կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն առնչվող հատուկ կայքում: Առաջին անգամ Վրաստանում վարակը հայտնաբերվել է երեխայի մոտ, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նա 12 տարեկան է: Նոր հաստատված 8 դեպքից 5-ը նույն ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ վարակված երեխան, տեղեկացնում է Intefax-ը՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով: Կարանտինում գտնվում է 126 մարդ, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ են 46-ը: Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով Իտալիայից, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, տարհանել է 156 քաղաքացու: Վրաստանում մարտի 2-ից 2 շաբաթավ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Վիրուսի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվել չեղարկել զանգվածային միջոցառումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |