Իտալիայից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար միջոցներ են ձեռնարկվում

Իտալիայից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար միջոցներ են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով այդ երկրում ստեղծված իրավիճակով:

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իտալիայում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է. երկրում հաստատված դեպքերից 6.2%-ը մահով են ավարտվում: Բժիշկներն անհանգստանում են նաև, որ վարակի ծանր դեպքերի պարագայում՝ հիվանդանոցային մահճակալների պակասը կարող է ավելացնել մահացության ցուցանիշը:

Մարտի 11-ի տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է վիրուսով վարակման մոտ 10,149 դեպք, երկրում մահացել է 631 մարդ: Իտալիան շարունակում է Չինաստանից հետո ամենաշատ վարակակիրներ և մահվան դեպքեր ունեցող երկիրը մնալ: Չինատանում վարակից մահացել է 3000-ից ավելի մարդ, վարակակիրները թիվն անցնում է 80,000-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---