«Ռոմայի» ինքնաթիռի վայրէջքն Իսպանիայում չեն թույլատրել. «Սևիլյայի» դեմ խաղը մարտի 12-ին է

«Ռոմայի» ինքնաթիռի վայրէջքն Իսպանիայում չեն թույլատրել. «Սևիլյայի» դեմ խաղը մարտի 12-ին է

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» մտադիր էր մեկնել Իսպանիա՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ արտագնա խաղին մասնակցելու, բայց ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն չի ստացել, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Ակումբից նշել են, որ ավելի ուշ ՈւԵՖԱ-ն մանրամասներ կհայտնի:

«Սևիլյա» – «Ռոմա» խաղը նշանակված է մարտի 12-ին: Կանխատեսում կա, որ այն կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով: «Ռոմայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---