Վյաչեսլավ Իգրունով. Հայերի այն պահանջը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միանգամայն անիրատեսական է

PanARMENIAN.Net - «Թուրքիայի քաղաքականությունն առավել իրատեսական է դարձել, որոշ չափով նա սկսել է հեռանալ ԱՄՆ-ից: Բոլորից շատ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռված է Մոսկվան: Մեզ համար առավել ընդունելի է հայ-եվրոպական մերձեցումը, քան հայ-ամերիկյան»,-Pan.ARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Իգրունովը:



Ռուս քաղաքական գործիչը գտնում է, որ այս հարցում սթափ գնահատականներ են պետք: Հայերի այն պահանջը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, միանգամայն անիրատեսական է: Եթե դա քաղաքական ենթատեքստ չունենար, թուրք հասարակությունը մի կերպ կտաներ դա: Այժմ դա անհնար է, քանի որ անխուսափելիորեն կառաջանա տարածքների, այսինքն Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու հարցը»,-ընդգծել է Իգրունովը:



Ինչ վերաբերում է Իրանին, ապա, ըստ Իգրունովի, Իրանը տարածաշրջանի առանցքային երկիր է եւ նրա անվտանգությունը ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է: «Իրանի ապակայունացումը հղի է ծանր հետեւանքներով: Հայաստանի համար Իրանը էներգիա է եւ ելք է դեպի Պարսից ծոց»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---