Հարվի Վայնշտեյնը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել

Հարվի Վայնշտեյնը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում էր բռնաբարության ու սեռական ոտնձգությունների քրգործերի մի քանի դրվագով, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

The Guardian-ի հաղորդմամբ՝ նա մեղավոր է ճանաչվել 2 դրվագով։

Մաքսիմալ պատիժը երկու գործով կարող էր կազմել 29 տարի։

Վայնշտեյնը հոլիվուդյան առաջին աստղն էր, ում կողմից սեռական ոտնձգությունների ու բռնության դրվագների մասին փաստը հայտնի դարձավ #metoo շարժման ընթացքում։

2017-ից ի վեր նրա կողմից բռնության ենթարկվելու մասին մոտ 80 կին էր հայտնել՝ թե աստղեր, թե նրա Miramax պրոդյուսերական ընկերության նախկին աշխատակցուհիներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---