Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել11 մարտի 2020 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանում, կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա` երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: «Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել», - նշել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում ՀՀ կառավարությունը չի կայացրել, Փաշինյանը նշել է. «նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել« «Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից», - նշել է նա։ Վարչապետի խոսքով` «Գոլդեն Փելեսում» մեկուսացվածները եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն: Փաշինյանը նաև խնդրել է պահպանել հանգստություն եւ կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները։ Իր հերթին` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը պանդեմիա է հռչակել։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գաբրեիսուսը։ «Խիստ մտահոգված ենք նրանով, թե ինչքան արագ է տարածվում կորոնավիրուսը, ու դրա հանդեպ անգործությամբ», — նշել է նա։ ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ բոլոր երկրները դեռ կարող են փոխել դրա ընթացքը։ Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |