Մերկել. Գերմանիայի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով![]() 12 մարտի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ երկրի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով, իսկ դա 58 մլն մարդ է: Այդ կանխատեսումը Մերկելն արել է առողջապահության նախարար Յենս Շպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է BBC-ն: «Կորոնավիրուսի դեմ դեղ դեռևս չկա, պայքարի հիմնական մեթոդները կապված են տարածումը կանխելու հետ: Պետք է ժամանակ շահել»,- ասել է նա: Մարտի 11-ին Գերմանիայում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել: Մինչ այդ վիրուսի զոհ էին դարձել 78-ամյա մի տղամարդ և 89-ամյա մի կին՝ Էսսեն քաղաքում: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում 1296 վարակված կա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |