Փորձագետ. Կարանտինը նվազեցնում է աղտոտվածության մակարդակը, կարող է կյանքեր փրկել12 մարտի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի արդյունքում համաշխարհային մեկուսացումը պատճառ է դարձել գործարանների փակման, ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակման համար, ինչն իր հերթին նպաստել է աղտոտվածության նվազմանը: Hugo աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենի խոսքով՝ մարդկանց մեկուսացումը կարող է փրկել ավելի շատ կյանքեր աղտոտման նվազման պատճառով, քան՝ վնասել պատճառել կորոնավիրուսը, գրում է Forbes-ը: Նշվում է, որ «համաշխարհային մեկուսացման» արդյունքում նվազել են նաև ջերմոցային գազերի (դրանք նպաստում են գլոբալ տաքացմանը) արտանետումը: Նա հիշեցրել է, որ տարվա ընթացքում միջավայրի աղտոտվածության պատճառով Ֆրանսիայում մահանում է մոտ 48,000 մարդ, Չինաստանում այդ թիվն անցնում է 1 մլն-ը: Իսկ կորոնավիրուսից մահերի թիվը, ըստ նրա, այդ թվերի հետ համեմատվել չի կարող: Գիտնականների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է 100,000-ից ավելի մարդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ նույն պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի 7 մլն մարդ է մահանում: Ժեմենը կարծում է, որ օդի աղտոտվածության մակարդակի նվազումը և գլոբալ տաքացման վտանգի կանխումը կարող են փրկել ավելի շատ կյանքեր: «Ամենայն հավանականությամբ, մեկուսացման արդյունքում փրկված կյանքերն ավելի շատ կլինեն, քան այն կյանքերի թիվը, որոնք կկորցվեն պանդեմիայի պատճառով»,- ասել է նա: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարել: Մոտ 110 երկիր սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկել՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Օրինակ՝ ԱՄՆ իշխանությունը մարտի 13-ից 30-օրյա արգելք կդնի եվրոպական 26 երկրից դեպի այդ երկիր թռչելու վրա: Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող Իտալիայում , սահմանափակվել է ազատ տեղաշարժը և մինչև մարտի 25-ը փակ կլինեն բոլոր խանութները՝ բացի սուպերմարկետներից և դեղատներից: Իսրայելում երկշաբաթյա կարանտին է հայտարարել երկիր մուտք գործողների համար: Photo: AFP VIA GETTY Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |