Թումոյի բոլոր կենտրոնները մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն

Թումոյի բոլոր կենտրոնները մինչև ապրիլի 12-ը փակ կլինեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մինչև ապրիլի 12-ը դադարեցնում է պարապմունքները:

Փակ կլինեն ՀՀ և Արցախի բոլոր Թումոները:

«Թումո կենտրոններում մոտ 20 հազար պատանի է սովորում: Հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը՝ մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, նրանցից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրները վերադարձել էին Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի, որն աշխատում է ՀՀ-ում: Հայստանում կորոնավիրուսով 3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ մեկուսացվել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---