ArmHiTec-2020-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

ArmHiTec-2020-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Մարտի վերջին Երևանում նախատեսված ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասել է, որ ցուցահանդեսը հետաձգվել է մինչև աշուն, գրում է Aysor.am-ը:

ArmHiTec-2020-ը պետք է կայանար մարտի 26-28-ը։

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա, հիվանդներից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրը վերադարձել են Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի: Հայստանում կորոնավիրուսով 3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ մեկուսացվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---