Կորոնավիրուսից 1-ին զոհը` Ադրբեջանում. Մոսկվայում վիրուսից մահի կասկածը չի հաստատվել

Կորոնավիրուսից 1-ին զոհը` Ադրբեջանում. Մոսկվայում վիրուսից մահի կասկածը չի հաստատվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ մահացածն Իրանից վերադարձած կին է։ Այս մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը` երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին հղում անելով։ Նրա մոտ զուգորդվող այլ հիվանդություններ կային։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հիվանդանոցում, ուր կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում, ևս մահ է գրանցվել։ Մահացածը 75-ամյա տղամարդ է, որը վերադարձել էր Իտալիայից։

Նրա մոտ պնևմոնիա էր ախտորոշվել, տեղափոխվել էր հիվանդանոց։ Սակայն, Lenta.ru-ի հաղորդմամբ, նրանից կորոնավիրուսի թեստ դեռ չէին հասցրել վերցնել, երբ տղամարդը մահացավ։ Նրա դին անալիզի ենթարկվեց, պարզվեց, որ մահվան պատճառն այլ վիրուս էր։

Ադրբեջանում կորոնավիրուսի 15, ՌԴ-ում՝ 28 հաստատված դեպք կա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---