Թրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել է

Թրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ Covid-19 կորոնավիրուսը հաստատվել է՝ թեստը դրական է եղել: Այդ մասին հայտնել է Կանադայի պաշտոնական ներկայացուցիչ Քամերոն Ահմադը:

Ավելի վաղ վարչապետը որոշել էր ինքնամեկուսացվել և աշխատել տնից: Նրա կինը հիվանդության նշաններ է զգացել՝ վերադառնալով Բրիտանիայից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սոֆի Թրյուդոյի մոտ հիվանդությունը թեթև է ընթանում: Ինքը վարչապետը հիվանդության ախտանշաններ չունի:

Մարտի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 128,000 մարդ, մահացել է ավելի քան 4700-ը: Կանադայում կորոնավիրուսի 122 դեպք կա, որոնցից մեկը՝ մահվան ելքով։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo: AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---