Ադրբեջանում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Ադրբեջանում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանք վերադարձել են Իտալիայից և Իրանից, ասվում է երկրի կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:

Հիվանդները հոսպիտալացվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներ: Նրանց վիճակը նորմալ է, բուժումը շարունակվում է, գրում է Haqqin.az-ը:

Կայուն ծանր է մնում ավելի վաղ հոսպիտալացված 1938-ին ծնված տղամարդու վիճակը: Հիվանդը բժիշկների լուրջ հսկողության տակ է:

Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 16-ի: Մարտի 13-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---