Չեխիան փակում է բոլոր սահմանները

Չեխիան փակում է բոլոր սահմանները

PanARMENIAN.Net - Չեխիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից ամբողջությամբ կարգելի օտարերկրացիների մուտքը երկիր: Չեխիայի քաղաքացիներին նաև կարգելվի մեկնել երկրից: Այդ մասին հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, գրում է Deutsche Welle-ն:

«Մարտի լույս 16-ի կեսգիշերից մենք կարգելենք բոլոր օտարերկրացիների մուտքը Չեխիայի Հանրապետություն, միևնույն ժամանակ Չեխիայի բոլոր քաղաքացիներին կարգելվի լքել Չեխիայի տարածքը»,- ասել է Գամաչեկը:

Չեխիայում կորոնավիրուսով հիվանդության 117 դեպք է գրանցվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սլովակիան մարտի 13-ից սահմանափակել է մուտքն իր տարածք: Մուտքն արտոնվում է միայն սլովակներին և կացության իրավունք ունեցողներին: Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցութնունը:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---