ՀՀ-ն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են երկու երկրի միջև քաղաքացիների տեղաշարժը

ՀՀ-ն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են երկու երկրի միջև քաղաքացիների տեղաշարժը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ից` առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես երկկողմանի կասեցնել երկու երկրի միջև քաղաքացիների տեղաշարժը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքն իրենց երկիր», - նշել է նա։

Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա, չեն տարածվում` բեռնափոխադրումների:

«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով», - գրել է Ավինյանը:

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա, Վրաստանում` 25։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---