ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13-ի

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13-ի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 13-ին` ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ը կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են, իսկ ևս երկուսը հոսպիտալացվում են թեստի դրական արդյունքներով, մեկը կշարունակի մնալ կարանտինում:

«Ընդհանուր առմամբ, այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- նշել է Թորոսյանը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրեր` կորոնավիրուսի կասկածանքով։

ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Երկրում փակ են ուսումնական բոլոր հաստատությունները: ԱՆ-ն հորդորում է պահել հիգիենայի կանոններն ու խուսափել հանրային միջոցառումներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---