Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են մեկուսանալ Սևանում. Նրանք ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը որոշել են մեկուսանալ Սևանում. Նրանք ևս կորոնավիրուսի թեստ կհանձնեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ որոշել է մեկուսանալ Սևանում, նրանք մարտի 14-ին կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել են Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրերից հետո:

Չնայած այդ լուրը հերքվել է և, վարչապետի խոսքով, իրենց վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհուրդ է տվել թեստ հանձնել՝ ապահով զգալու համար:

«Մենք եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ արեցինք` ջերմությունը չափելն էր, հերթական անգամ ուրախացանք, որ ջերմություն չկա»,-ասել է վարչապետը:

Մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի կնոջ հետ: Բրազիլիայի նախագահի խորհրդականներից մեկի մոտ վիրուսը հաստատվել է:

Փաշինյանը մանրամասներ է հայտնել նաև ՀՀ-ում կորնավիրուսի տարածվող դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ վիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարը յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է:

Մարտի 13-ի դրությամբ՝ 13 հաստատված դեպք կա ՀՀ-ում:

Փաշինյանը նշել է, որ եթե Էջմիածնում վարակված կինը հետևեր առողջապահության նախարարության ցուցումներին և չթաքցներ ջերմություն ունենալու փաստը, ՀՀ-ում այսօր 13-ի փոխարեն 6 դեպք կլիներ: Վարչապետի խոսքով՝ վարակված կինը հրաժարվել է ջերմաչափվել, հաշվառումից հետո նրանց տուն են այցելել բժիշկները, նա հավաստիացրել է, որ բողոք չունի: Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ էջմիածինը և քաղաքը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոն, կինո, հանրային այլ վայրեր այցելությունները: Վարչապետը նշել է նաև, որ արդարադատության նախարարության հետ քննարկվում է, ինչպես անել, որ իրավական լծակներ մշակվեն, որ վարակիչ հիվանդությունների դեպքում ժամանակին բժշկի չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող են հանգեցնել որոշակի պատասխանատվության:

Այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրել` կորոնավիրուսի կասկածանքով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---