Կորոնավիրուսից աշխարհում արդեն ավելի քան 5000 մարդ է մահացել

Կորոնավիրուսից աշխարհում արդեն ավելի քան 5000 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մարտի 13-ին այդպիսի տվյալներ է ներկայացրել AFP-ն։ Մինչդեռ կամավորների միջազգային խմբի Worldometer կայքը, որը իրական ժամանակի ռեժիմով հետևում է համաշխարհային վիճակագրությանը, հայտնում է մահան ելքով 5438 դեպքի մասին։

Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1266) և Իրանը (514), գրում է Deutsche Welle-ն։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 140,000-ի, ապաքինվել է ավելի քան 70,000 մարդ։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաճարակը պանդեմիա է ճանաչել։

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---