ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ միգրացիայի հարցերով առաքելությանը, որը գլխավորում էին ԵՄ Ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Պոսելը եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրանցիսկո Բատալերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ողջունելով պատվիրակության անդամներին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց նրանց այցը Հայաստան եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ միգրացիայի հարցերում երկխոսության ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԳ նախարարը մեծապես կարեւորեց ԵՄ երկրների կողմից մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիրը, ինչը նախատեսվում է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Հյուրերը նշեցին, որ սա իրենց առաջին առաքելությունն է տարածաշրջան, որի նպատակն է տեղեկատվության եւ փորձի փոխանակման միջոցով զարգացնել եւ արդյունավետ դարձնել համագործակցությունը, ամրապնդել գոյություն ունեցող մեխանիզմներն ու գործակցության նոր հիմքեր ստեղծել: Առաքելության այցի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ առանձնանշված էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---