Netflix-ը, Disney-ն ու մյուսները սառեցնում են բոլոր նկարահանումները

Netflix-ը, Disney-ն ու մյուսները սառեցնում են բոլոր նկարահանումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշորագույն կինոստուդիաները, այդ թվում՝ Warner Bros.-ը, Disney-ը, 20th Century Fox-ն ու Netflix-ը, ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով, կասեցնում են աշխատնքը բոլոր ֆիլմերի, սերիալների և հեռուստաշոուների վրա։

Նկարահանումները մարտի 16-ից կդադարեցվեն առնվազն 2 շաբաթով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` Forbes-ին հղումով։

Օրինակ, NBC Universal մեդիակորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է իր 35 նախագծի նկարահանումները։

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---