14 մարտի 2020 - 14:47 AMT
Մարտի 16-ից աստիճանաբար կցրտի 12-14 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մարտի 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:

Երևանում՝ մարտի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։ Երևանում մարտի 16-ի ցերեկային ժամերին կլինի +16 աստիճան, 17-ին՝ +11, իսկ մարտի 18-ի ցերեկը կգրանցվի +6 աստիճան։