14 մարտի 2020 - 15:04 AMT
Մետրոյի Էլ.հավաքակայանում գնացքները կախտահավեն

Մարտի 14-ին Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը, հայտարարել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Աշխատանքները կիրականացվեն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով:

«Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,- հայտնել է Խաչատրյանը:

Մարտի 14-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա: ԿԳՄՍՆ-ն մինչև մարտի 23 չեղարկել է բոլոր մշակութային միջոցառումները, առողջապահության նախարարը խորհուրդ է տվել չմասնակցել հանրային միջոցառումների և հետևել հիգիենայի կանոններին:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից