Իրանում 1 օրում մոտ 100 մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում  1 օրում մոտ 100 մարդ է մահացել  կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Իրանում մեկ օրում մոտ 100 մարդ է մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել է 611-ի, վարակված է մոտ 12,700 մարդ, հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Վահաբզադեն:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1365 դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 12,729-ի: Մեկ օրվա ընթացքում մահացել է 97 հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը 611 է», - փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Ամբողջ աշխարհում վարակված է մոտ 149,000 մարդ, մահացել է մոտ 5500 մարդ, վերականգնվել՝ մոտ 73,700 հոգի:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---