Փաշինյանի ու տիկնոջ թեստը` բացասական. Վարակված չեն

Փաշինյանի ու տիկնոջ թեստը` բացասական.  Վարակված չեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ Աննա Հակոբյանի հանձնած կորոնավիրուի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, նրանք վիրուսով վարակված չեն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ փաստացի ախտորոշված 18 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են: Կարծես թե, մեզ հաջողվել է այս պահի դրությամբ մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Էջմիածնից մոտ 200 մարդ մեկուսացվել է, ու ևս մեկ անգամ հորդորել խուսափել հանրային վայրեր գնալուց, միջոցառումների մասնակցելուց:

Փաշինյանը նշել է նաև, որ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ խանութներում աժիոտաժ չանելու համար, քանի որ իրավիճակը, ըստ նրա, վերահսկելի է:

«Այս պահին Եվրոպայի ռիսկային վայրերից եկող քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակավայրում, ոմանք՝ առանձին վայրերում: Այդպիսով որևէ հավելյալ ռիսկ չենք ավելացնում»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին հանգստյան օրերը անցկացնել տանը:

ԱՆ-ն հորդորում է հետևել հիգիենայի կանոններին և խուսափել հանրային վայրեր այցելելուց:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---