ԱՆ-ն վարակի լայն տարածմամբ երկրից վերադարձողներին ինքնամեկուսացման խորհուրդներ է տվել

ԱՆ-ն վարակի լայն տարածմամբ երկրից վերադարձողներին ինքնամեկուսացման խորհուրդներ է տվել

PanARMENIAN.Net - Նոր տիպի` COVID-19 կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները` կախված ժամանման երկրից, պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ն նաև ներկայացնում է կետեր, որոնց պետք է հետևել.

• Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

• Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

• Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

• Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

• Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

• Առանձնացրե՛ք տնային պարագաները

• Հյուրեր մի՛ ընդունեք

• Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

• Հերմետիկ փակեք աղբամանը

• Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

«Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, ևս մոտ 200 մարդ մեկուսացվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---