15 մարտի 2020 - 11:51 AMT
Պետգերատեսչությունները կփորձեն աշխատանքի մի մասը հեռահար կազմակերպել

Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ` պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով, դիտարկել մոտակա 10 օրն աշխատակիցների մի մասի դեպքում հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում հայտարարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը», - նշել է նա։

Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել նման կերպ վարվել բոլոր տնտեսվարողներին։

ՀՀ-ում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, մոտ 200 հոգի մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից