Իսպանիայի վարչապետի կինը կորոնավիրուսով է վարակվել

Իսպանիայի վարչապետի կինը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը` Բեգոնյա Գոմեսը կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Թե վարչապետի, թե նրա տիկնոջ ինքնազգացողությունը բավարար է։

Իսպանիան մարտի 15-ից սահմանափակել է տեղաշարժը երկրով մեկ՝ արտակարգ իրավիճակ հայտարարելով։ Թույլատրվում է գնալ աշխատանքի, սնունդ ու դեղորայք գնելու, փակ են մթերայիններից ու դեղատներից բացի բոլոր խանութները։

Իսպանիայում գրանցվել է 6391 վարակակիր ու 196 մահ։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---