Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 5800-ի

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 5800-ի

PanARMENIAN.Net - Մարտի 15-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152,000-ը։ Մահացել է 5801 մարդ, ապաքինվել` մոտ 75,500-ը, գրում է Interfax-ը։

Աշխարհում մեկ օրում վարակի 9751 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրներ են հայտնաբերվել աշխարհի 135 երկրում։

Չինաստանում հիվանդության հաստատված դեպքերի քանակը հասել է 80,844-ի։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի։ Իրանում գրանցվել է 12,729 հիվանդ, մահացել է 611-ը։ Իտալիայում մարտի 15-ի տվյալներով 1 օրում գրանցվել է 175 մահվան դեպք, վարակված է 21,157 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, մոտ 200 մարդ մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---