Էջմիածնեցիները պիտի քաղաքից դուրս գան միայն 3 ճանապարհով

Էջմիածնեցիները պիտի քաղաքից դուրս գան միայն 3 ճանապարհով

PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում, էջմիածնեցիները պիտի քաղաքից դուրս գան 27 առկա ելքից միայն 3-ով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խնդրել է անհրաժեշտության դեպքում Էջմիածնից դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։

Ըստ նրա` տեղում ջերմաչափում կիրականացվի, եթե ինչ-որ մեկի մոտ ջերմություն հայտնաբերվի, նրանց կխնդրեն ինքնամեկուսանալ։

Էջմիածինը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 28 դեպքից 18-ը կապ ունի քաղաքի հետ։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում գրանցված է 28 դեպք, մոտ 300 մարդ մեկուսացված է, հիվանդներից մեկն ապաքինվել է առանց որևէ դեղորայք ընդունելու։

Տես նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---