Փաշինյան. ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհարաժեշտությունը կքննարկվի

Փաշինյան. ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհարաժեշտությունը կքննարկվի

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում հավելյալ միջոցներ ձեռնարկելու կարիք կա, Կառավարությունը մարտի 16-ին կքննարկի ՀՀ որոշ հատվածներում, անհրաժեշտության դեպքում, արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Վարչապետը նշել է, որ եթե առաջիկայում հանարքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն իրար, դրա վերաբերյալ ևս որոշում կկայացվի: Ըստ Փաշինյանի` ՀՀ-ում այս պահին ռիսկային գոտում գտնվող երկու պացիենտ կա՝ 67 և 71 տարեկան, սակայն նրանց ինքնազգացողությունը շատ լավ է:

Նրա խոսքով՝ գրանցված 28 դեպքից 18-ն էջմիածնի հետ են կապված, վարակվածներից 2-ը միայն ջերմություն ունեն:

ՀՀ-ում հաստատված 28 դեպք կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:

Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---