Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերը ևս 2-ով ավելացել են16 մարտի 2020 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 հաստատված դեպք կա, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է, տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մյուսը փոխկապակցված է երեկոյան հաստատված 2 դեպքի հետ ։ «Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», - նշել է նա։ Իր հերթին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Կառավարությունում սկսվում է արատակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկումը։ Բացի այդ, նա տեղեկացրել է, որ վերջին հաստատված հիվանդներից մեկն արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատող է։ Նրա շփման շրջանակը մեկուսացվում է։ Նա նշել է, որ հայտարարվելու դեպքում արտակարգ դրություն մեծ անհարմարություններ չի առաջացնի բնակչության համար։ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նրա ու իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի առկայության կրկնակի թեստերը ևս բացասական են եղել։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |