Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում 1-ին անգամ կփորձարկվի

Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում 1-ին անգամ կփորձարկվի

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին առաջին կամավորը կմասնակցի կորոնավիրուսի դեմ պավաստանյութի առաջին փորձարկմանը, հայտնում է Fortune-ը՝ ԱՄՆ կառավարության աղբյուրին հղումով:

Փորձարկմանը մասնակցելու է առողջ և երիտասարդ 45 կամավոր: Պատվաստանյութը ստեղծվել է ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտի և Moderna Inc ընկերության կողմից:

Moderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: Ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով:

Ըստ աղբյուրի՝ լիակատար և ամբողջական կերպով պատվաստանյութի պոտենցիալը պարզելու համար անհրաժեշտ կլինի 12-18 ամիս:

«Բացառված է փորձի մասնակիցների վարակման հավանականությունը: Դրա խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութը չունի կողմնակի լուրջ ազդեցություններ, ինչից հետո այն կարելի է օգտագործել ավելի լայն փորձարկման համար»,- նշել է աղբյուրը:

Inovio Pharmaceuticals ընկերությունը ևս ապրիլին կամավորների միջոցով կսկսի իր պատվաստանյութի փորձարկումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն արագ են ընթանում:

Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա, առաջին պացիենտն արդեն բուժվել է: ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտ 3782 է, մահացել է մոտ 70 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---